ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին, համաձայն որի՝ ֆինանսական սեկտորի օրենքում խարդախությունների և խախտումների համար պատիժը ավելի խիստ է լինելու: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Շատ հաճախ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ուոլ Սթրիթի ընկերությունները խախտում հիմնական օրենքները, որոնք ստեղծված են ֆինանսական խարդախությունները կանխելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ պատիժը շատ մեղմ է, ընդ որում՝ ոչ մի պատժամիջոց չի նախատեսված խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում: Եկել է ժամանակը այն կանգնեցնելու»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Կանզաս նահանգում:
Օբաման նաև հավելել է, որ պահանջելու է ընդունել օրենքի նախագիծ` խախտումների դեպքում նոր պատիժներ մտցնելու համար:









































