«Թեև Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մայիսի 4-ի ՆՀ-104-Ա հրամանագրով ժամանակին կազմավորված Ազգային անվտանգության խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկված են նաև նախագահի աշխատակազմի ղեկավարն ու Աժ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, սակայն այդ պաշտոնները զբաղեցնող անձինք ներկայացված չեն ԱԱԽ-ում»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Խոսքը մոտ երկու ամիս առաջ նախագահականի աշխատակազմի ղեկավար նշանակված Վիգեն Սարգսյանի և արդեն երեք տարի շարունակ Աժ եվրաինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին Է: Ասել Է թե՝ նրանք շարունակում են, ՆՀ-104-Ա հրամանագրի համաձայն, լինել ԱԱԽ անդամ: Իսկ այս իրավիճակում նշանակում Է, որ անգամ երկրի՝ այդ կարևորագույն մարմնում՝ ԱԱԽ-ում, ամեն ինչ այնքան Էլ օրինական չէ»: