«Ժողովուրդ»-ի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսակցության վերջին՝ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստերից հետո Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին` Աժ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելու և հայհոյելու համար: Բայց նախատինքի խոսքերը շատ հակիրճ են եղել. «Առաքե՛լ, դա ի՞նչ պահվածք է»:
Շմայսը գլուխը կախել Է ու լռել, ապա ավելացրել, թե «ախր շատ են համը հանում, պարոն նախագահ»: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանն այլևս չի լսել, քայլել է: Այսպիսով՝ Շմայսը պատժված է. կուսակցության առաջնորդը բարկացել է նրա վրա»:









































