Հունաստանը չի կարող խանգարել նախկին հարավսլավական երկիր Մակեդոնիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր: Այս մասին որոշում է ընդունել ՄԱԿ-ի միջազգային դատարանը՝ բավարարելով Մակեդոնիայի պահանջը։
France presse գործակալությունը, վկայակոչելով դատարանի ներկայացուցիչ Խասիսա Օվադային, հայտնում է, որ դատարանը մերժել է Մակեդոնիայի ներկայացրած մյուս պահանջները, այդ թվում՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջը:
Երկու երկրների միջև վեճ է ծագել այն պատճառով, որ Հունաստանը դեմ է երկրի «Մակեդոնիա» անվանմանը։








































