ԱՄՆ-ը համացանցում բացել է Իրանի «վիրտուալ դեսպանություն»:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ «դեսպանություն»–կայքն աշխատում է երկու լեզվով` անգլերեն և պարսկերեն:
Հիլարի Քլինթոնը նշում է, որ «վիրտուալ դեսպանություն» ստեղծելու հիմնական նպատակը երկու երկրների միջև երկխոսություն ձևավորելն է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իրական դեսպանությունը Իրանում փակվել է Իսլամական հեղափոխության ժամանակ, երբ դեսպանատան 52 աշխատակիցներ 444 օր ձերբակալված են մնացել դեսպանատան տարածքում` 1979 թվականից մինչև 1981 թվականը:








































