Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլից սկսած Անգլիայի հավաքականի առջև բարդ խնդիր է դրված լինելու:
«Ես խղճում եմ անգլիացիներին, քանի որ Ֆաբիո Կապելլոյի թիմին անհրաժեշտ է ոչ միայն դուրս գալ խմբից, այլև զբաղեցնել առաջին տեղը: Հակառակ դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ փլեյ-օֆֆի արդեն առաջին փուլում նրանք կհանդիպեն Իսպանիայի հավաքականին: Ես նաև մեծ հետաքրքրությամբ սպասում եմ Անգլիա-Ֆրանսիա խաղին, որը ցույց կտա, թե այս հավաքականներն իրականում իրենցից ինչ են ներկայացնում», նշել է Վենգերը:
Հիշեցնենք, որ անգլիացիներն ընդգրկված են D խմբում, որտեղ նրանց հակառակորդներն են Ֆրանսիայի, Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականները:









































