ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ մշակութային առանձնահատկությունները կամ կրոնական ավանդույթները չեն կարող համասեռամոլների հանդեպ խտրական վերաբերմունքի արդարացում հանդիսանալ:
Համասեռամոլների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարօրինակորեն խիստ հայտարարություն անելով` Քլինթոնն ասել է, որ նրանց իրավունքները հավասարազոր են կանանց իրավունքներին ու ռասայական հավասարության իրավունքներին, և պետք է լինեն մարդկային իրավունքների մի մաս: Նա քննադատել է այն ազգերին, որոնք քրեականացնում են համասեռամոլությունը կամ բռնանում են համասեռամոլների, բիսեքսուալների, տրասվիսցիստների իրավունքների վրա: Քլինթոնը, սակայն, առանձնակիորեն որևէ պետություն չի մատնանշել:
Associated Press-ը հայտնում է, որ Օբամայի վարչակազմն ասել է, թե համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքն արտասահմանյան օգնություն տրամադրելու գործոն է դարձնելու:
Քլինթոնի ունկնդիրների թվում արաբական, աֆրիկյան և այլ երկրների դիվանագետներ են եղել։











































