Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ վարչություն) պետ Մուշեղ Ղազարյանը:
Այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանը նշանակել է Աշոտ Ավագյանին, ով մինչ այդ եղել է ՀՀ ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի պետ: