Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 5-ին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Նշված գործով դեռևս ձերբակալվածներ և կասկածյալներ չկան, ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Հայաստանի ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ, հայտնաբերվել էր պահակակետի ժամապահ, ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը՝ ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:
Հիշեցնենք նաև, որ դեպքը տեղի էր ունեցել Վանաձորում:









































