Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Դեկտեմբերից 24-27-ը Երևանում կանցկացվի Ձմեռային փառատոնը

Այս տարի դեկտեմբերի 24-27-ը Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Ձմեռային փառատոն. Հայաստան»-ը:

Նախագիծն իրականացվում է 2007 թվից և նպատակ ունի նախատոնական ուրախ տրամադրություն ստեղծել Երևանում, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների նոր ավանդույթ ստեղծել, գունավորել ձմեռային օրերը, ապահովել տոնական բարձր տրամադրություն, խթանել ձմեռային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Քանի որ դրսում ձմռանը քիչ միջոցառումներ են անցկացվում, փորձում ենք ստեղծել հավելյալ առիթ, որ մարդիկ դուրս գան իրենց բնակարաններից ու լավ ժամանակ անցկացնեն:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց փառատոնի կոորդինատոր Էդուարդ Լևանյանը:

Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում տեղի կունենան տոնածառերի ցուցադրություն Սիրահարների այգում (24-27-ը), մանկական խաղեր (դեկտեմբերի 25-26-ը), Ձմեռ պապերի մարաթոն, ձմեռային շքերթ: Միջոցառումները հիմնականում տեղի կունենան Երևանի փոքր կենտրոնում:

Ներկայումս փառատոնը մրցույթ է հայտարարել, որին կարող է մասնակցել ցանկացած կառույց, կազմակերպություն կամ անհատ ու պատրաստել իրենց «բնապահպանական տոնածառները»:

Նրա խոսքով` իրենց հայտարարության մեջ նշված են պայմանները, որոնք հիմնականում վերաբերում են չափերին, օգտագործվող նյութերին, իսկ հաղթողին սպասվում է հաճելի անակնկալ`երկօրյա հանգիստ «Բեսթ Վեսթերն Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում երկու անձի համար: Ինչ վերաբերում է Ձմեռ պապերի մրցույթին, Է. Լևանյանը նշեց, որ նրանք ընտրվելու են մրցույթի միջոցով` ընդամենը պետք է գրանցվել, ստանալ Ձմեռ պապի հագուստ ու արագաքայլ մրցույթին մասնակցել:

«Ով ամենից արագ հասավ նշանակետին, նա էլ կհայտարարվի հաղթող ու կստանա մեծ մրցանակ»,- հավելեց վերջինս:

Փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին Ձմեռային շքերթով, որը կանցնի Սայաթ-Նովա, Աբովյա փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ:

«Ներկայում Երևանի քաղաքապետարանի հետ ճշտվում են մանրամասները, փորձում ենք քննարկել ու համաձայնեցնել ծրագրերը, գտնել օպտիմալ տարբերակներ»,- տեղեկացրեց Էդուարդ Լևանյանը:

Ձմեռային փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Deem Communications ընկերությանը, որին 2008 թ. միացել է նաև «Կանաչաստան» ՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում