Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կորել են 1999 թվականից Մարմարա ծով Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ու նրա փաստաբանների հանդիպումների ձայնագրությունները։
Խոսքը 2010 թվականի մարտից ցայժմ տեղի ունեցած հանդիպումների ձայնագրության մասին է։ PKK-ի քաղաքացիական թև հանդիսացող «Քրդական համայնքների միության» (KCK) գործը քննող Ստամբուլի հանրապետական դատախազը պահանջել է իրեն ներկայացնել Օջալանի և նրա փաստաբանների այդ հանդիպումների ձայնագրությունները։ Սակայն Իմրալիի բանտից նրան հայտնել են, որ այդ ձայնագրություններն իրենց մոտ չեն։
Հիշեցնենք, որ վերջերս լայն թափ հավաքած KCK-ի գործի շրջանակներում ձերբակալվել էին նախկինում Օջալանի հետ առնչություն ունեցող 42 փաստաբաններ։








































