Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Մարալիկ քաղաքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ` տղա և աղջիկ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը` ժամը 13.30-ի սահմաններում, ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ զրուցելիս ավտոմեքենայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն:










































