2011թ. 11 ամիսների ընթացքում բանկերի օգտին ԴԱՀԿ ապահովող ծառայությունում ընթացք է տրվել 11.561 կատարողական վարույթի` բռնագանձման ենթակա 31.837.106.016 դրամ գումարով։
Նշված ժամանակահատվածում ընդհանուր բռնագանձվել է 5.022.555.984 դրամ գումար, որից 3.784.705.590 դրամը ֆիզիկական անձանցից, իսկ 1.237.850.394 դրամը տնտեսվարող սուբյեկտներից։
Բռնագանձված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է. 2010թ. բռնագանձվել էր 3.911.569.286 դրամի գումար։
Հունվար-նոյեմբերին ամենաշատ բռնագանձումները կատարվել են «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի օգտին։









































