Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Վիլնյուսում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Բանակցությունների օրակարգում է եղել նաև դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը։









































