Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին տվել է Շվեդիային հանձնվելու որոշումը գերագույն դատարանում բողոքարկելու հնարավորություն:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը հրաժարվել է Ասանժին թույլ տալ իր դեմ ուղղված հայցը բողոքարկել գերագույն դատարանում, բայց ասել է, որ նա կարող է գերագույն դատարանից միանգամից բողոքարկելու թույլտվություն խնդրել:
Wikileaks-ի ներկայացուցիչն ասել է, որ պարոն Ասանժը բողոքարկման հայց կներկայացնի 14 օրվա ընթացքում:
The Wall Street Journal-ը գրում է, որ Շվեդիան պաշտոնապես չի մեղադրել Ասանժին, բայց ցանկանում է նրան հարցաքննության ենթարկել՝ 2010 թվականին Ստոկհոլմում եղած ժամանակ նրա կողմից մի կնոջ բռնաբարության և մեկին էլ անհանգստացնելու մեղադրանքների վերաբերյալ:
Ասանժը հերքել է բոլոր մեղադրանքները: Նրան մի տարի առաջ ձերբակալել էին Մեծ Բրիտանիայում՝ Շվեդիայի պահանջով։ Այս ընթացքում նա ապրել է աջակիցներից մեկի տանը՝ խիստ հսկողության տակ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ցածր դատարանը որոշել էր, որ Ասանժին պետք է հանձնել Շվեդիայի իշխանություններին: Այս որոշումը հատատվել է բարձր դատարանի կողմից։









































