Հենց «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերի» աթոռն ազատվում է, ես փորձում եմ այն զբաղեցնել: Ու դա միակողմանի երազանք չէ, այլ երկկողմանի, ու այդ աթոռը ոչ բոլորին է սիրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կատակով ասաց հաղորդավար Ավետ Բարսեղյանը` ընդգծելով, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերը» միշտ եղել է իր ամենասիրելի հաղորդումը:
«Ես առաջին անգամ «Շանթ» եկա հենց «Միլիոնատերի» պատճառով: Հանրային հեռուստատեսությունից «Շանթ» տեղափոխվեցի հատկապես այս ծրագրի համար: Մեխը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերն է»»,- նշեց Ա. Բարսեղյանը:
Ներկայում հաղորդավարը «Շանթ» հեռուստաընկերությունում սկսել է վարել բոլորովին նոր ծրագիր` «Ուլտրամութը»:
«Շատ հետաքրքիր, էմոցիաների վրա կառուցված ծրագիր է, հաղորդավարական մեծ հմտություններ չի պահանջում: Այն խաղացողների էմոցիաների վրա հիմնված ծրագիր է»,- նշեց նա:











































