«ԱՄՆ–ում աստղագետների թիմը հայտնաբերել է գիտությանը դեռևս անհայտ երկու խոշորագույն գերզանգվածային «սև խոռոչներ»»,– հաղորդել է Nature ամսագիրը:
BBC News-ը հաղորդում է, որ երկու մոտակա գալակտիկաների կենտրոնում տեղակայված «սև խոռոչները» 10 միլիարդ անգամ ավելի մեծ զանգված ունեն, քան մեր արևը:
Հայտնի էր, որ նման «սև խոռոչները» գոյություն ունեն, բայց մինչ այժմ ամենահայտնի խոռոչը արևից 6.3 միլիարդ անգամ էր մեծ:
Հետազոտությունը հիմնված է վերգետնյա և տիեզերքում տեղակայված հեռադիտակների տեղեկությունների վրա:







































