Երկու օր առաջ բանակում մահացած զինվորի մահվան առնչությամբ քրեական գործ դեռեւս չի հարուցվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանն ասել է, որ դեկտեմբերի 3-ին՝ կեսգիշերին զորամասում պահակակետի հերթափոխության ժամանակ, հայտնաբերվել է Գյումրիից զորակոչված Նարեկ Դավթյանի դին:
Զինվորի դին եղել է պահակակետում, որտեղ նա ժամապահություն էր կատարում: 6 ամիս առաջ բանակ զորակոչված Դավթյանի ծնոտի տակ առկա են եղել մահացու հրազենային վիրավորման հետքեր:
Ինչպես հայտնում է «Ազատությունը», քննչական ծառայությունում ամենայն հավանականությամբ այսօր քրեական գործ կհարուցվի՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:








































