Իռլանդիայի Էֆֆին գյուղի բնակչուհին չի կարողացել գրանցվել Facebook սոցիալական ցանցում: Էնն Մարի Քենեդիի խոսքերով՝ երբ ինքը փորձել է սոցցանցում գրել իր գյուղի անունը, սոցցանցը նրան նախզգուշացրել է, որ Էֆֆին անվանումը վիրավորական է և չի կարող գրանցվել:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Facebook սոցցանցը ֆիքսել է Effin բառի ժամանակակից նշանակությունը: Էֆֆինն իրականում հաճախ գործածվում է որպես fucking բառի այլընտրանք և համարվում է նրա անվնաս տարբերակը, օրինակ՝ «սատանայական»:
Ակնհայտ է, որ սոցիալական ցանցի համակարգը Էֆֆին անվանումը ընդունել է որպես հայհոյանք և հրաժարվել է գրանցել որպես բնակատեղի:
Քենեդին նշում է, որ ինքը դիմել է Facebook-ի ղեկավարությանը` խնդրելով վերանայել ստեղծված իրավիճակը: Կինը փորձել է նաև ստեղծել հետևյալ խմուբը` «Խնդրում եմ` ճանաչեք իմ հայրենի Էֆֆին քաղաքը» (Please get my hometown Effin recognised)` հույս ունենալով, որ այդպես կգրավի բոլորի ուշադրությունը: Սակայն նրան թույլ չեն տվել ստեղծել այդ խումբը:
Թերթի վկայությամբ՝ Facebook-ը ներկայումս զբաղվում է իրավիճակի շտկմամբ: Իրականում գյուղի անվանումը ոչ մի կապ չունի վատ խոսքերի հետ. այն այդպես է կոչվել իռլանդացի սրբի անունով:










































