Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի ադրբեջանական այցը։ Այն տեղի կունենա 2012 թվականի հունվարի երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։ Ներկայումս համաձայնեցվում է դրա ստույգ ժամկետը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ֆիլատը Մոլդովայի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում 2009 թվականի սեպտեմբերից։









































