Նրա տեղեկացմամբ` այս խնդիրը տարիներ շարունակ բարձրացվում է: «Այն նախարարությունները, որոնց գործառույթն է սա, չեն իրականացնում և պատասխանատվության չեն ենթարկվում: Նույնը վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը: Այս տարվա բյուջեից բնակարանաշինությանը շատ քիչ գումարներ են հատկացվում: Ի սկզբանե մեր պետական մտածողությունը խեղված է. մենք չենք հասկացել, որ պետությունը սոցիալական խնդիրներ լուծելու համար է»,- մեկնաբանեց Կ. Հակոբյանը:
Ըստ նրա` անօթևաններին օգնելը երբեք պետական ծրագրում ներառված չի եղել: Կ. Հակոբյանի համոզմամբ` նրանց հետ պետք է տանել համալիր աշխատանք, անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Համատեղ ասուլիսի ընթացքում գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը նշեց, որ փորձել է մի քանիսին տեղավորել կացարանում: Նա նաև ասաց` եթե սոցիալական ապահովության նախարարությունը չի իրականացնում իր գործառույթները, թող լուծարվի:









































