ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Պետդումայի ընտրություններում Единая Россия կուսակցությանն աջակցելու համար:
«Շնորհակալություն Единая Россия-ին աջակցելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տեղեկությունների համաձայն՝ Единая Россия-ն հավաքել է ձայների 49.54 %-ը և խորհրդարանում կստանա 238 պատգամավորական մանդատ:










































