ԱԺ հերթական քառօրյա նիստում «Ժառանգության» պահանջով 20 րոպեանոց ընդմիջումից հետո քվեարկության դրվեց «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» և «Պետական տուրքի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը 63 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց:
ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի իրեն ձայն տալու պահանջը՝ պատճառաբանելով վարման կարգը:








































