Նոր Ժամանակներ» կուսակցության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ կառավարության նիստերի «ջեռուցված» դահլիճում տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության 6-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:
Համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրել է երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:
Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրել է կուսակցության նախագահ և ընտրել 5 հոգուց բաղկացած վարչություն:
Համագումարն ընդունել է երկու կարևորագույն որոշում` կապված առաջիկա համապետական ընտրություններին ՆԺԿ մասնակցության հարցին և Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամագրվելու խնդրին:










































