Նախկին «Միսս ԱՄՆ» Ռիմա Ֆակիհն իր կոչումներին հնարավոր է, որ ավելացնի մեղադրյալի նոր, դժբախտ կոչումը:
26-ամյա Ֆակիհը, ով 2010 թվականին արժանացել է «Միսս ԱՄՆ» տիտղոսին, երկու օր Highland Park-ում ձերբակալված լինելուց հետո մեղադրվում է հարբած վիճակում մեքենա վարելու մեջ։
People-ը գրում է, որ Ֆակիհը Twitter-ում շաբաթ օրը գրել է, որ նման բան չկա, և որ ինքը բանտում չէ, բայց դա իրական Ֆակիհը չի եղել, քանի որ հաջորդ օրը նրա դատապաշտպան Դորայիդ Էլդերը հաստատել է նրա ձերբակալությունը:
Էլդերն ասում է, որ գեղեցկուհին շատ տխրել է և շատ ափսոսում է այն իրավիճակի համար, որում գտնվում է:
2010 թվականին Ֆակիհը դարձել է առաջին «Միսս Միչիգանը», այնուհետև գրավել է «Միսս ԱՄՆ» տիտղոսը:








































