Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտին մեծ հարված է հասցվել, երբ Խորվաթիայի լրագրողներից մեկը նրան մեղադրել է ֆիլմի համար իր գրած պատմությունն օգտագործելու մեջ:
In the Land of Blood and Honey ֆիլմը, որն Ամերիկայի կինոսրահներում կցուցադրվի դեկտեմբերի 23-ից, Բոսնիայի պատերազմի մասին է։ Ֆիլմում ներկայացված է մուսուլման աղջկա` Աիջայի և սերբ Դանիջելի սիրո պատմությունը:
Ըստ Radar Online-ի՝ լրագրող James J Braddock–ը պնդում է, որ հոդվածը, որ նա գրել և հրատարակել է 2007 թվականին, հիմք է հանդիսացել այն ֆիլմի համար, որը գրել և նկարել է Ջոլին.
Նա ներկայացրել է իր հոդվածի և Ջոլիի ֆիլմի նմանությունները և պահանջել է հատուցում իր կրած վնասների համար:








































