Ոստիկանությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է ավելի քան 50 ընդդիմադիրների: Նրանց շարքում է Другaя Россия շարժման ղեկավար Իգոր Չեպրասովը:
Газета.Ru –ն հայտնում է, որ ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են սուլել: Հատուկ նշանակության ջոկատի անդամները ձերբակալել են բոլոր այն ընդդիմադիրներին, ում դեմքով ճանաչել են, և ով ձեռքի տակ է ընկել:
Солидарности-ի ներկայացուցիչ Օլգա Կուրնոսովան նշում է, որ իր ներկայությամբ ծեծել են մի տղամարդու:







































