Հնդկաստանի իշխող կուսակցության վարկանիշը վտանգված է այն բանից հետո, երբ, ըստ կարևոր դաշնակիցներից մեկի հաղորդման, կառավարությունը փոխել է երկրում արտասահմանյան ընկերությունների համար մանրածախ առևտրի շուկա բացելու իր որոշումը:
Կառավարությունը պաշտոնապես չի հայտնել որոշման փոփոխման մասին, բայց Trinamool Congress կուսակցության ղեկավար Մամատա Բեներջին ասել է լրագրողներին, որ Հնդկաստանում Wal-Mart–ի նման ինքնասպասարկման խանութների հսկայական արտասահմանյան ցանցերի բացումը ժամանակավորապես դադարեցվել է:
Նման կարևոր հարցին նման այսպիսի լուծում տալը կարող է կասկածի տակ դնել Հնդկաստանի կառավարության գործունեության արդյունավետությունը։










































