ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով 17.00-ի դրությամբ Պետդումայի ընտրություններին մասնակցել է ընտրողների 42%-ը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ընտրություններում խախտումների մասին ստացել էր մոտ 70 բողոք-դիմում: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը հայտնում է, որ ըստ ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս» ասոցիացիայի՝ իրականում բողոք-դիմումներն ավելի շատ են եղել, քան ներկայացվում է: