Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք գիտելիքահեն ճյուղերը. Տ. Սարգսյան

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական սեմինարին: Դրա ընթացքում ներկայացվել է Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունը:

Սեմինարին մասնակցել են նաև Կառավարության և Ազգային Ժողովի, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչներ:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր տնտեսական սեմինարն ունի երկու նպատակ: Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրությանն է ներկայացնում մեր երկրի համար կարևորագույն մի փաստաթուղթ և այս հարթակում մենք միասին կարողանալու ենք կազմակերպել քննարկումներ, ձևավորել մթնոլորտ և միջավայր, որի արդյունքում ներկայացված փաստաթուղթը կլրամշակվի` ներկայացված առաջարկությունների հիման վրա: Երկրորդ նպատակը նոր մշակույթի ձևավորումն է միջկուսակցական հարաբերություններում և հանրության լայն շրջանակների հնարավորություն տալն է` մասնակցելու նման կարևորագույն փաստաթղթերի քննարկման գործին»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ երկրի արդյունավետ կառավարման մոդելը զարգացնելու համար և մենք ունենք էական շեղում մակրոտնտեսական և միկրոտնտեսական մակարդակներում, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել ճգնաժամի ժամանակ: «Հայաստանը, գտնվելով աշխարհահաքաղաքական բարդ, տարածաշրջանում առնչվում է բազմաթիվ ռիսկերի հետ, որոնք նույնպես իրենց ազդեցությունն են թողնում մեր տնտեսության վրա: Մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ փոխադարձ ազդեցություններն օր-օրի ուժգնանում են և մեր քաղաքականությունը պետք է կառուցենք այնպես, որ այդ ազդեցությունը հասցնենք նվազագույնի, ունենանք բաց տնտեսական մոդել»: Կառավարության ղեկավարն ասել է, որ ժամանակակից տնտեսությունների հենքային գործընթացն այլևս ապրանքների արտադրությունը չէ, այլ գիտելիքի արտադրությունը. «Սա է լինելու ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը և մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք գիտելիքահեն ճյուղերը: Մենք պարտավոր ենք կրթված մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նա կարողանա իրացնել իր գիտելիքները և դրսևորել դրանք: Պետք է ձևավորվեն տնտեսական ենթակառուցվաքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը և այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք»:

Անդրադառնալով մեր տնտեսության այսօրվա իրավիճակին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի տնտեսությանը բնորոշ են բոլոր այն հիվանդությունները, որոնք բնորոշ են բոլոր այն պետություններին, որտեղ ևս մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում ՀՆԱ-ի երեք հազար դոլար մասնաբաժին: Մեր խնդիրն է` կարճ ժամանակում հաղթահարել աղքատությունը, որի շեմը մեր երկրում բավականին բարձր է: Սա մենք պարտավոր ենք հաշվի առնել` մշակելով մեր տնտեսական նոր մոդելը: Մեզ համար կարևորագույն խնդիր է միջին խավի ձևավորումը և մեր տնտեսական մոդելը պետք է պատասխանի նաև այդ հարցին»:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ նպատակով էլ իշխանությունները ձեռնամուխ են եղել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակմանը` Համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: «Քաղաքականության հիմնական սկզբունքը նոր պլատֆորմի ներդրումն է` պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Դա նշանակում է, որ մենք մասնավոր հատվածի հետ միասին պետք է բացահայտենք մեր արդյունաբերական քաղաքականության խնդիրները, հարաբերական առավելություններն ու ծրագրերը», – ասել է վարչապետը:

Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն:
Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում:

Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր:

Ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության և արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում