Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը ստացել է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր մրցանակը, որը հաճախ անվանում են նաև «Եվրոպական Օսկար»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆիլմն աշխարհի վերջի մասին է: Այն շահել է միանգամից երեք մրցանակ: Բացի լավագույն ֆիլմ ճանաչվելուց, այն նաև մրցանակներ է ստացել «Լավագույն օպերատորային աշխատանք» և «Գեղարվեստական լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։
Ռեժիսորական գլխավոր մրցանակը շահել է Սյուզան Բիրի «Վրեժ» ֆիլմը:
Մայիսին Կաննի փառատոնում Լարս ֆոն Տրիերը գովաբանել էր Հիտլերին: Դրանից հետո նրան արգելել էին մասնակցել որևէ միջոցառման: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել իր ասածների համար:










































