Այսօր Ռուսաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները՝ Վլադիմիր Պուտինի կուսակցության հաղթանակի ակնկալիքով։ Պարբերաբար կոչեր են լինում, որ քարոզարշավի ընթացքում տեղի են ունենում խաբեբայություններ և դիտորդների նկատմամբ ահաբեկումներ:
AFP-ն գրում է, որ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները դիտվում են որպես Պուտինի՝ իշխանության գլուխ մնալու հնարավորության ստուգում:
Ռուսաստանում կան 9 ժամային գոտիներ։ Շաբաթ օրը սկսված ընտրությունները տեղի են ունենում ըստ դրանց և արդեն շարունակվում են 21 ժամ:
Այսօր առավոտյան, երբ Մոսկվան դեռ քնած էր ռազմածովային պաշտոնյաները, նավթարդյունաբերության աշխատողները և այլոք արդեն ընտրում էին Յակուտիայից Մագադան ընկած ընտրական տեղամասերում
Ռուսների մի մասն ասել է, որ կաջակցի Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը, մինչդեռ մյուսերը հայտնել են, որ մինչ այժմ այդ կուսակցությունից միայն դատարակ խոստումներ են ստացել:







































