Հանրապետական կուսակցության թեկնածու Հերման Կեյնը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ 2012 թ. նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ Կեյնի՝ այս որոշումը կապված է իր հասցեին հնչած մեղադրանքների հետ. նրան մեղադրել էին սեռական բռնությունների և ամուսնական դավաճանության մեջ:
Կեյնը նշել է, որ այդ մեղադրանքները բացարձակապես հիմնավորված չեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն, սակայն այս ամենը բարոյապես վնասել է իրեն՝ մարդկանց մոտ գցելով իր վարկանիշը:
Նոյեմբերի սկզբին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Կեյնը հավաստիացնում էր, որ կմասնակցի նախագահական ընտրություններին՝ անկախ ամեն ինչից:








































