Դիմակավորված տասնյակ պաղեստինցիներ Երուսաղեմի արևելքում գտնվող Շուաֆատ անցակետի մոտ քարեր և շշեր են նետել իսրայելական ուժերի վրա: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ոստիկանության երեք աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ: Անվտանգության ուժերը քայլեր են ձեռնարկել ցույցի մասնակիցներին ցրելու ուղղությամբ:
Մեկ պաղեստինցի ձերբակալվել է և կասկածվում է անկարգությունների կազմակերպման մեջ:








































