Ըստ Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջին արդյունքների՝ խորհրդարանում կարող են իշխել իսլամիստական կուսակցությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամենայն հավանականությամբ ձայների մեծ մասը կստանա ընդդիմադիր ‹‹Մուսուլման եղբայրներ›› կուսակցությունը:
Այս կուսակցության անդամները իրենց շարժումը ներկայացնում են որպես չափավոր քաղաքական ուժ, սակայն ավելի ծայրահեղական իսլամիստական կուսակցությունները նույնպես լավ արդյունքներ են գրանցել:
‹‹Մուսուլման եղբայրներ››-ի ներկայացուցիչները իրենց հակառակորդներին կոչ են արել հարգել ազգի կամքը: