Կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի ճգնաժամը և վերացող պաշարները մարդու գործունեության արդյունքում առաջացած խնդիրներ են, որոնք վնասակար ազդեցություն ունեն տնտեսական գործունեության վրա:
Բնական պաշարներին, կլիմայի և շրջակա միջավայրին չվնասող տնտեսական աճը պետք է հիմք ծառայի կայուն էկոնոմիկայի համար:
Այս գաղափարները խթանելու նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) կազմակերպում է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը:
Համաժողովը կազմակերպվել է ԳՄՀԸ տարեկան նախաձեռնությունների շրջանակում, որը 2011թ. համար կրում է «Պատասխանատու տնտեսական գործունեություն. Կայուն զարգացում» խորագիրը:
Համաժողովի հիմնական նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նորարարական լուծումներ, որոնք հող կնախապատրաստեն վերոնշյալ «անվնաս» տնտեսական զարգացման համար:
«ԳՄՀԸ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը կառուցել ավելի կայուն տնտեսություն` իրականացվող իրավական, բնապահպանական, տարածքային ինքնակառավարման և մասնավոր սեկտորի զարգացման ծրագրերով:
Մենք հավատում ենք, որ կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են և կայուն ապագայի համար»,- ասում է ԳՄԸՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը:
Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ԱԺ-ից, Գերմանիայի դեսպանությունից, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններից:
Համաժողովի պաշտոնական բացումից հետո մասնակիցները կկազմեն չորս աշխատանքային խմբեր, որոնց ընթացքում հնարավորություն կունենան արտահայտել իրենց գաղափարները համապատասխան թեմայի շուրջ, ինչպես նաև քննարկել նախադեպեր և հաջողված օրինակներ:
Համաժողովին զուգահեռ կկազմակերպվում է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացված կլինեն Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի սաների ստեղծագործությունները «Կանաչ տնտեսության» թեմայով:
Համաժողովը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում դեկտեմբերի 6-ին:










































