Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչ կարդինալ Ջիանֆրանկո Ռավասին շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ Twitter սոցիալական կայքում Աստվածաշնչից հատվածներ, հայտնի փլիսոփաների խոսքեր գրելով, փորձում է երիտասարդ սերնդի շրջանում տարածել կրոնի կարևորությունը:
AFP-ը գրում է, որ կարդինալ Ռավասին հարցազրույցների ժամանակ ասել է, որ կայքի հակիրճ և լակոնիկ լեզուն կարող է կրոնական հաղորդակցման համար չափազանց կարևոր լինել: Այն հարցին, թե որն է իր առաքելությունը, կարդինալը պատասխանել է. «Հեռուստացույցի և համացանցի երեխաների համար կրոնի դերը կրկին կենսական դարձնելը»:
Մշակույթի հայրապետական խորհրդի նախագահ Ռավասին պատրաստվում է եպիսկոպոսներին , քահանաներին և մյուս կարդինալներին նույնպես խորհուրդ տալ օգտվել սոցիալական կայքերից, ինտերնետային բլոգներից և Twitter ից` Աստվածաշնչի պատմությունները մարդկությանը ավելի հասանելի դարձնելու համար: