Ինչպես հաղորդում է Nouvelles d`Arménie ֆրանսիական պարբերականը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7 -8 –ը կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության 20-րդ միջազգային կոնգրեսին:
Մարսելի քաղաապետ Ժան Կլոդ Գոդենի հրավերով ՀՀ նախագահը դեկտեմբերի 7 -ին`ժամը 18:30-ին, Հայաստանի նախագահը կայցելի քաղաքապետարան:
Հայ համայնքի ներկայացուցիչները ևս հրավիրված են այդ ընդունելությանը:
Ս. Սարգսյանի հետ Ֆրանսիա կմեկնի նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախարարներ և պատգամավորներ:








































