«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Տիգրան Մարգարյանին:
Վերջինս նոյեմբերի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:
Մարգարյանը կալանավորված է:
Կատարվում է քննություն:








































