Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բաչախչյանը: Նրան կփոխարինի Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Ամասիայի ոստիկանապետ է նշանակվել Աշոցքի ոստիկանապետը: