Monday, 08 06 2026
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Բայդենը գոհունակություն է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները վերադարձել են թուրքական խորհրդարան (տեսանյութ)

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ եռօրյա ացով Իրաքից Թուրքիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջոզե Բայդենը երեկ Անկարայում նախ հանդիպում է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի, ապա նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։

Աբդուլլահ Գյուլի հետ ունեցած մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ Բայդենը, երկկողմանի հարաբերություններից բացի, քննարկել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի, Իրաքի ապագայի, Սիրիայի, Իրանի, Կիպրոսի, Իսրայելի և վերջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։

Բայդենը մտահոգություն է հայտնել, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Իրանի ազդեցությունը կարող է մեծանալ այդ երկրում, և այդ պլանում Բայդենը կարևորել է Թուրքիայի դերակատարությունը։

PKK-ի հետ կապված՝ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային աջակցում է այդ հարցում։ 2012 թվականին այդ աջակցությունն ու համագործակցությունն առավել է ուժեղացվելու։ Նա Գյուլին հավաստիացրել է, որ իրաքյան իշխանությունները հավատարիմ են մնում PKK-ի դեմ պայքարի հարցում։

Սիրիայի վերաբերյալ Բայդենն ու Գյուլը քննարկել են այդ երկրի ապագան՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո՝ ընդգծելով, որ Ասադի ռեժիմի պատճառով Սիրիայում և ոչ միայն Սիրիայում ստեղծվել է անկայուն իրավիճակ։

Իրանի հարցում Բայդենը կարևորել է այդ երկրի տարածաշրջանային ազդեցության նվազեցմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի հարցը, Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ Իրանի հատուկ ծառայությունների կազմակերպած մահափորձը, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն ու դրանից բխող իրանական սպառնալիքների հարցը։

Նշվում է, որ կողմերը չեն քննարկել Սիրիայում միջազգային բուֆերային գոտու ձևավորման և Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցերը։

Բայդենը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ առաջիկա ամիսներին առաջընթաց կգրանցվի Կիպրոսի հարցում։

Բայդենը խորապես կարևորել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Իսրայելն ԱՄՆ-ի ամենամոտ երկու բարեկամ ու գործընկեր երկրներն են։ Բայդենը հույս է հայտնել, որ Թուրքիան ու Իսրայելը քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ, քանի որ նրանց միջև առկա լարվածությունը վնասում է երկու երկրներին էլ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին Բայդենն անդրադարձել է թե՛ Ջեմիլ Չիչեքի, թե՛ Աբդուլլահ Գյուլի հետ իր հանդիպումներում։ Բայդենն իր գոհունակությունն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների՝ ԹԱՄԺ-ի օրակարգ վերադարձվելու կապակցությամբ։ Բայդենը հույս է հայտնել, որ ԹԱՄԺ-ն տվյալ ուղղությամբ քայլ կձեռնարկի։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Թուրքիայի Նախարարների խորհուրդը ԹԱՄԺ-ի օրակարգ էր վերադարձրել օգոստոսի 22-ին անվավեր ճանաչված հայ-թուրքական արձանագրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում