Մոսկվան կարծում է, որ Սիրիայի իրավիճակի մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմած բանաձևը հետապնդում է քաղաքական շարժառիթներ:
ՌԴ-ն ու Չինաստանը դեմ են քվեարկել Սիրիայի մասին ՄԱԿ-ի բանաձևին, սակայն խորհրդի 37 անդամ երկրներ կողմ են քվեարկել:
Ինչպես գրում է BBC-ն, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ՄԱԿ-ը Սիրիայի ներքին գործերին խառնվելու իրավունք չունի:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Սիրիայում բախումների ժամանակ մահացել է մոտ 300 երեխա: