Սիրիայում արգելել են օգտագործել iPhone սմարթֆոններ:
BBC-ն հայտնում է, որ այս միջոցով սիրիական կառավարությունը փորձում է կանխել երկրում տիրող իրավիճակի մասին տեղեկության տարածումը:
Կառավարության որոշումով արգելվում է նաև Apple սմարթֆոնների ներմուծումը:
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարության դեմ ցույցերի սկսվելուց հետո բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների արգելեցին երկիր մուտք գործել: Սա է պատճառը, որ տեսանյութերի մեծ մասը նկարահանվում է ցուցարարների կողմից:








































