Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը (դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)՝ նվիրված Հռիփսիմե Մեսրոպյանին ու Ռոբերտ Բավեյանին։
Համերգի մենակատարներն են սոպրանո Մանե Գալոյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Արսեն Ստեփանյանը, բաս Արշակ Կուզիկյանը, երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը։
Ծրագրում կհնչեն Հալաջյան, Շոստակովիչ, Շուբերտ։









































