ԱՄՆ–ում ձերբակալվել է 85–ամյա Ֆեսիլիտաս Գուրոլիան: Նա աջակցել է ներգաղթյալներին՝ անօրինական ճանապարհով երկիր մտնելու հարցում:
Associated Press-ը հայտնում է, որ Ֆեսիլիտասին դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման: Հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ամեն ամիս նա 80 մարդու օգնել է անօրինական ճանապարհով մտնել ԱՄՆ: Կինն այս աշխատանքով զբաղվել է 40 տարի, և յուրաքանչյուր հաճախորդից վերցրել է 3.5 հազար դոլար:
Դատապարտվել է նաև Ֆեսիլիտասի 54-ամյա դուստրը, ով օգնել է մորը:








































