Հռոմի պապի գլխավոր աստղագետ դոկտոր Գայ Կոնսոլմանյոն հայտարարել է, որ շատ ուրախ կլիներ հանդիպել այլմոլորակային մտքի ներկայացուցիչների հետ, իսկ կրկնակի ուրախ կլիներ նրանց քրիստոնյա դարձնելու դեպքում:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Կոնսոլմանյոն պարզաբանել է, որ կաթոլիկ եկեղեցին չի հերքում Երկրից դուրս այլ քաղաքակրթությունների գոյության տեսությունը:
«Ես ուրախ կլինեմ, եթե այլ մոլորակներում կյանք գոյություն ունենա և կրկնակի ուրախ կլինեմ, եթե նրանք բանական լինեն»,- հայտարարել է նա:
Դոկտոր Գայը վստահ է, որ հոգու նշանները, այսինքն` միտքը, սիրելու և ազատ ընտրություն կատարելու կարողությունը, կարող են բնորոշ լինել ոչ միայն մարդկանց: Նրա խոսքերով, Վատիկանում նույնիսկ վերանայում են ապագայում առաքյալներին տիեզերք ուղարկելու տարբերակը:









































