Բրիտանա-հոլանդական նավթագազային Royal Dutch Shell plc ընկերությունը ԵՄ պատժամիջոցների ընդլայնման համապատասխան դադարեցնելու է Սիրիայում իր գործունեությունը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին:
Սիրիայում Shell-ի մասնաճյուղը 40 հազար նավթային հանքավայրերի արտահանման և վերամշակման արտոնագիր ունի:
«Shell -ը պատժամիջոցների համաձայն դադարեցնելու է Սիրիայում իր գործունեությունը: Մեզ համար առաջնային է մեր աշխատակիցների անվտանգությունը, որով մենք շատ ենք հպարտանում: Մենք հույս ունենք, որ իրավիճակը լավանալու է Սիրիայի բնակիչների համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշում են ընդունել պատժամիջոցների համար նախատեսված ցուցակում ներառել Սիրիայի ևս 12 քաղաքացու և 11 ընկերությունների անուններ: Պատժամիջոցները կիրառվում են ֆինանսական, բանկային և էներգետիկ հատվածների, ինչպես նաև Սիրիայում բռնությունների հետ կապ ունեցող անձանց և հաստատությունների նկատմամբ:
Royal Dutch Shell ընկերությունը ավելի քան 40 երկրներում զբաղվում է ածխաջրածինների արդյունահանմամբ և վերամշակմամբ: Ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում ընկերության մաքուր շահույթը աճել է 1,8 անգամ`մինչև 24,42 միլիարդ դոլար:









































