Իրանական Mehr News գործակալությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մոհամադ Ռեա Բահոնարը հայտարարել է, որ Իրանն առաջիկա երկու ամիսներին իր միջուկային օբյեկտների համար սկսելու մինչև 20 տոկոս հարստացված միջուկային վառելիքի արտադրությունը.
«ԱԷՄԳ-ը ձգձգել է Ֆրանսիայի կողմից Իրանին հարստացված ուրանի հատկացումը։ Դրա հետ կապված՝ իրանցի մասնագետները սկսելու են արտադրել մինչև 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք»։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ առաջիկայում Իրանում շահագործման է հանձնվելու միջուկային վառելիքի արտադրության ամենաժամանակակից սարքավորում։
Իսկ նոյեմբերի 23-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին հայտարարել էր, որ իրենք պլանավորել են երկու ամսվա ընթացքում Բուշեհրի ատոմակայանը ողջ հզորությամբ միացնել ազգային էներգահամակարգին։








































