ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով` նախագահը որոշել է 2011թ. դեկտեմբերին անցկացնել ՀՀ զին¬ված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տա¬րեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տա¬րի և 2011թ. դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան¬ցած բժշկական կազմի սպաներին: