Երեկ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտարարել էր, որ իր հայրենակից Նեյմարը խաղային որակներով գերազանցում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Այդ խոսքերին շատ կտրուկ արձագանքեց մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստ` Դիեգո Մարադոնան, հայտարարելով, որ Պելեն պետք է համապատասխան հաբեր ընդունի:
«Հավանաբար Պելեն սխալ հաբեր է ընդուել: Դրանք երեկոյան ընդունելու փոխարեն դա արել է առավոտյան, որի պատճառով չի հասկանում, թե ինչ է խոսում:
Ես նրան առաջարկում եմ հաջորդ անգամ ընդունել համապատասխան հաբեր, ինչպես նաև փոխել իրեն բուժող բժշկին»:









































